ԵՊՀ-ից հեռացված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Սահակ Մանուկյանը, որին թաքուն լուսանկարել եւ նկարը ԵՊՀ ռեկտորին էր փոխանցել ՔՊ-ական պատգամավորի դուստրը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․
Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։
Հ.Գ. Շնորհակալություն դատավոր Հ. Ղազարյանին։


















































