Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Իսրայելի առևտուրը շարունակվում է

Մարտ 30,2026 20:11 Share

Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (CBS) հրապարակած արտաքին առևտրի տվյալները ցույց են տալիս, որ 2026-ի փետրվարի Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրային հոսքը չի դադարել, այն շարունակվել է արդյունաբերության հիմնական ճյուղերում։

Հակառակ պաշտոնական մարմինների կողմից առևտրի դադարեցման վերաբերյալ հայտարարություններին՝ տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունների և Իրանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում թուրք-իսրայելական առևտրային գործունեությունը շարունակվել է։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին Թուրքիայից Իսրայել արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 94 մլն դոլար։ Մեքենաների և սարքավորումների ապրանքախմբում արտահանումը կազմել է 44.7 մլն դոլար, իսկ մետաղների դեպքում՝ 34.9 մլն դոլար։

 

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031