Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում տղամարդը սպանել է ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը, նրա ծնողներին և եղբորը

Մարտ 31,2026 16:04 Share

Ermenihaber. Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում տեղի է ունեցել սարսափելի սպանություն։ Մարտի 31-ի վաղ առավոտյան 28-ամյա Օմեր Չոշքունը հրազենով սպանել է իր՝ ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը՝ 20-ամյա Սարե Չոշքունին, ինչպես նաև կնոջ հորը, մորը և 13-ամյա եղբորը։

Դեպքը տեղի է ունեցել Քաբաչընթար թաղամասում 04:00-ի սահմաններում։ Բոլոր զոհերը ստացել են մահացու հրազենային վնասվածքներ գլխի շրջանում։ Դեպքից հետո փախուստի դիմած կասկածյալը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։

Պարզվել է, որ ավելի վաղ դատարանը 1 ամսով պաշտպանական միջոց էր կիրառել կնոջ նկատմամբ՝ կապված կասկածյալի հետ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031