Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում․ Միքայել Մինասյան

Ապրիլ 02,2026 17:45 Share

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տասը տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը՝ Հայաստանի Հանրապետության վերջին հաղթանակը մարտի դաշտում։ Հաղթանակի վերջին հաջողված ամրապնդումը՝ դիվանագիտական ճակատում:

2016 թվականին փորձ արվեց Հայաստանին պարտադրել մի սցենար, որը մերժվեց նախ հայոց բանակի ջանքերով, ապա՝ պետության աշխատանքի շնորհիվ։

Հայաստանը հաղթեց սահմաններից դուրս, բայց սկսեց պարտվել երկրի ներսում՝ քարոզվող ագրեսիվ «ոչմիթիզականության», «հող հանձնողին հանձնեք հողին» թեզի տարածման ու պարտության քարոզի պատճառով։

Բայց դա ուրիշ պատմություն է։

Ապրիլյան պատերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում։

Սա վերջին դեպքն էր, երբ բոլորն ու ամեն ինչ իրենց տեղում էին՝ Սփյուռքն ու իր կառույցները, պետությունն ու իր ինստիտուտները, որոշում կայացնողներն ու դաշնակիցները։

Փառք հերոսներին, որոնք գիտեին, թե հանուն ինչի էին կռվում ու զոհվում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930