Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ողջ ընթացքում այս հակասահմանադրական նորմով բազմաթիվ քաղաքական հետապնդումներ են իրականացվել. փաստաբան

Ապրիլ 14,2026 23:48 Share

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ՖԲ գրառումը.

ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը նշանակված էր այսօր, սակայն Սահմանադրական դատարանն այն հետաձգել է և նշանակել ապրիլի 28-ին:

Հիշեցնեմ, որ այս նորմի վերաբերյալ ՍԴ-ն բավականին ուշացմամբ դիմել էր Վենետիկի հանձնաժողովին: Ամիսներ առաջ Վենետիկի հանձաժողովի կարծիքը ստացվել է (կանխորոշելով նորմի առնվազն մասնակի հակասահմանադրականությունը), սակայն ՍԴ-ն հետևողականորեն ձգձգում է որոշում կայացնելը:

Շուտով կլրանա այս նորմի սահմանադրականության քննության 2-րդ տարին, ու այս ողջ ընթացքում այս հակասահմանադրական նորմով բազմաթիվ քաղաքական հետապնդումներ են իրականացվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930