Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմտյան Ադրբեջան» բառակապակցությունը, իմ դիտարկումներով, համեմատաբար քիչ են սկսել կիրառել, դա ինչ-որ տեղ փոխըմբռնման գործընթացի արդյունք է. Բորիս Նավասարդյան. «Հրապարակ»

Ապրիլ 15,2026 10:18 Share

«Հրապարակը» զրուցել է Բորիս Նավասարդյանի հետ:

– Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն ի՞նչ կարծիք ունեն գերիների հարցի մասին:

– Տարբեր: Այնպես չէ, որ նրանք՝ բոլորը, նույն կարծիքն ունեն: Այդ հարցի լուծումը, ամեն դեպքում, առաջին հերթին իշխանություններից է կախված, այլ ոչ թե քաղաքացիական հասարակությունից:

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ստացվում է, որ ձեր քննարկումներն անիմաստ են:

– Իմ դիտարկումներով, կան որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, «Արեւմտյան Ադրբեջան» բառակապակցությունը, իմ դիտարկումներով, համեմատաբար քիչ են սկսել կիրառել, քան առաջ, դա ինչ-որ տեղ փոխըմբռնման գործընթացի արդյունք է:

– Ամեն անգամ, երբ գնում եք Ադրբեջան, հայ հանրության մի մեծ զանգված քննադատում է ձեզ, այդ հանգամանքը ձեզ չի՞ մտահոգում:

– Ցանկալի կլիներ, որ մարդիկ ավելի ըմբռնումով մոտենային այս նախաձեռնությանը, սակայն գիտակցում եմ, որ մեր հասարակությունը կարեւոր հարցերի շուրջ ունի շատ տարբեր կարծիքներ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930