Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ղազարյանն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ու ՆԳՆ-ի թվայնացման գործընթացները

Ապրիլ 15,2026 13:12 Share

Ապրիլի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Ղազարյանն ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները բարձր է գնահատել ՆԳ նախարարության մանդատի ներքո իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում լիտվական կողմի փորձագիտական աջակցությունը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ներքին անվտանգության համակարգի արդիականացմանն ուղղված ռազմավարական ուղղությունները, իրականացված ծավալուն աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացին։ Արմեն Ղազարյանը նշել է, որ առաջիկայում կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը, ինչը վճռորոշ քայլ է տվյալների անվտանգության ապահովման և անձնագրային համակարգի կատարելագործման տեսանկյունից։

Փոխնախարարը ներկայացրել է նաև 112 օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները՝ նշելով, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ կենտրոնը թույլ է տալիս ապահովել արտակարգ պատահարներին արձագանքման առավելագույն օպերատիվություն և ծառայությունների միջև արդյունավետ փոխգործակցություն։

Կողմերը քննարկել են նաև սահմանային վերահսկողության ինտեգրված կառավարման նոր մոդելի, կրթական բաղադրիչի վերափոխման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարին և իրավախախտումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործիքակազմի ներդրման հեռանկարները։

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումները վկայում են ոստիկանության հանդեպ հանրային վստահության զգալի աճի և դժգոհության ցուցանիշների նվազման մասին, ինչը ոլորտային բարեփոխումների արդյունավետության գլխավոր ապացույցն է։

Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեն, բարձր գնահատելով ՆԳ նախարարության թվայնացման և արդիականացման օրակարգը, վերահաստատել է երկկողմ համագործակցությունն ընդլայնելու լիտվական կողմի պատրաստակամությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930