Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի. Վարդեւանյան

Ապրիլ 15,2026 17:03 Share

«Իրենց համար շատ հետաքրքիր հանգամանքներ արդեն Սամվել Կարապետյանը ներկայացրել է, դա ձայնագրառվել է՝ այդ թվում հենց քաղաքացիության վերաբերյալ շատ կարեւոր շեշտադրումներ է կատարել: Որոնց հենց ամենից շատ իրենք էլ սպասում էին: Ես այդ տեսանկյունից իրենց շնորհավորում եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ մեկնաբանելով իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքը՝ Կարապետյանի գործով դատական նիստի տեսաձայնագրության դեմ պաշտպանական թիմի առարկություններին:

«Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի, որովհետեւ այդ մեկ ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար: Մենք փաստացի երկու օրից արդեն զրկվել ենք, որի համաչափությունը, անհրաժեշտությունը չեմ կարողանում ընդունել»,- ասաց Վարդեւանյանը՝ անդրադառնալով խափանման միջոցի մասին դատարանի որոշման հետաձգմանը: 

Փաստաբանը շեշտեց, որ տնային կալանքը պետք է վերանա, այն չի կարող ողջամիտ լինել.  «2026 թվականի մարտի 14-ի դատական ակտում՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, արձանագրվել էր մեկ հանգամանք, թե ինչու պետք է մեկ ամսով տնային կալանքը երկարաձգվի. ըստ այդմ՝ քանի որ ակտիվ վարութային գործողություններ պետք է կատարվեն նաեւ նախաքննության հանգամանքից ելնելով: Ի դեպ՝ դատախազ Դալլաքյանին հարց է պետք ուղղել՝ ինչո՞ւ այդ դատական ակտը նա չբողոքարկեց, իսկ այսօր միջնորդեց երեք ամսով երկարաձգել տնային կալանքը: Դրա պատասխանը տվել եմ՝ պարոն Դալլաքյանը չի կարող լինել անկողմնակալ դատախազ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930