Հակակոռուպցիոն դատարանում այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նախնական դատալսումների ժամանակ ներկայացավ, որ կրթությամբ տնտեսական գիտությունների դոկտոր է, ունի ՀՀ քաղաքացիություն, ռեզիդենտ է, ինչպես նաեւ ունի Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի անձնագրեր, որոնցից հրաժարվելու գործընթաց է սկսել:
«Քանի որ ես «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին, վստահ ենք հաղթանակի մեջ՝ սկսել եմ գործընթաց՝ այդ անձնագրերից հրաժարվելու»,- ասաց Կարապետյանը:
Նիստը նախագահողի հարցին ՝ ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, Կարապետյանը պատասխանեց` ոչ։ Պաշտպաններից Արշակ Վարդանյանն ասաց, թե ինքն է իր մոտ եղածը տվել Կարապետյանին, սակայն դատախազից այն չի ստացել իր պաշտպանյալը։
«Արշակ Վարդանյանը թղթի կույտ էր բերել, քանի որ Արշակ Վարդանյանն էր բերել, համարում եմ` չեմ ստացել, եթե համարում եք ստացել եմ` ուրեմն ստացել եմ»,- հավելեց Կարապետյանը:

















































