«Պետական ամբողջ համակարգին հրահանգվել է՝ մեքենա ունեցողները կիրակի օրը մի մարդու պես պետք է մասնակցեն ավտոերթին»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«2021 թվականին հավատացե՞լ էիք Նիկոլ Փաշինյանին, որ խաղաղություն է լինում։ Հավատացիք, գնացիք, քվեարկեցիք, ընտրեցիք կառավարություն, ստացաք 2022 թվականի պատերազմ, 2023 թվականի ռազմական գործողություններ, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիա։ Մեկ էլ էսօր եկել է Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ գիտեք, այն ժամանակ ձեզ խաբել եմ, հայ ընտրողներ, մատս խաչ եմ արել, որովհետեւ փսեւդոդաշնակցական նախընտրական ծրագիր եմ գրել։ Հիմա, եթե 2026 թվականի ընտրություններին, Աստված մի արասցե, ընտրվեք, 5 տարի հետո գալու եք, ասեք՝ սիրելի ժողովուրդ, էն ժամանակ էլ փսեւդոադրբեջանական նախընտրական ծրագիր եմ գրե՞լ։ Ո՞ր մի հայտարարությանը հավատանք»,- հայտարարեց նա։
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ռազմական տեխնիկան ցուցադրելու մասին հայտարարությանը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մայիսի 28-ին 2022 թվականից հետո ձեռք բերված տեխնիկան ցուցադրելու են, մինչեւ հիմա էլ չհասկացանք՝ դա շքերթ է, ռազմական շքերթ է, ցուցադրություն է։ Եվ ինչո՞ւ 2022 թվականից, դրանից առաջ ձեռք բերվածը ձեր ձեռք բերածը չի՞։ Կամ ՀՀ զինված ուժերի եղած սպառազինությունը մեր զինված ուժերի սպառազինության մա՞ս չէ։ Այդ տրամաբանությամբ եկեք սպառազինությունը ներկեք, օրինակ, մինչեւ 2022 թվականը ձեռք գնվածը ներկեք սեւ, 2022-ից հետո գնվածը ներկեք վարդագույն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































