«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք:
Ինչո՞ւ պետք է ԱՄՆ–Իրան բանակցությունները անցկացվեն Իսլամաբադում, այլ ոչ թե Երևանում, երբ Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ է, իսկ իշխանական քարոզչության համաձայն՝ «Փաշինյանը Թրամփի հետ լավ է»։
Բոլորի համար ակնհայտ էր, որ մինչև հրադադարի կնքումը Միացյալ Նահանգները երկխոսության եզրեր էին փնտրում, բայց ՀՀ իշխանությունները անտարբեր գտնվեցին։ Այնինչ ամեն օր կրկնում են, թե իբր տարածաշրջանում «խաղաղության խաչմերուկ» են կառուցում, բայց երբ այդ խաչմերուկը «այրում է», ոչ մի քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։
Կարդացեք նաև
Այն ֆոնին, երբ խոսվում է մեր երկրի «եվրաինտեգրման» մասին, որպես Իրանի հարևան և բարեկամ պետություն, ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ։
Ինքնիշխանությունն այդպես է դրսևորվում՝ երբ պետությունն ամբիցիաներ ունի և փորձում է դրանք բավարարել, ոչ թե սպասում է, թե Ալիևը և Էրդողանը ինչ նոր պահանջներ կներկայացնեն՝ դրանք արագացված կարգով կյանքի կոչելու համար։


















































