Ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Բանյո քաղաքում՝ «Կիրովական պուրակում» տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև:
Հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Ելութներով են հանդես եկել քաղաքապետ Էլեն Սիլիերը և դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը։
Կարդացեք նաև
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն



















































