Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության ասպետի շքանշանով

Հուլիս 06,2026 17:00 Share

Շնորհավորում ենք ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանին (Essaï Altounian)՝ ֆրանսիական Արվեստների և գրականության ասպետի շքանշանով (Chevalier de l’Ordre des Arts et des Lettres) պարգևատրվելու կապակցությամբ։

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում շքանշանը նրան հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը։

Այս բարձր պետական պարգևը շնորհվել է արվեստի, երաժշտության և մշակույթի ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված երկարամյա նվիրված գործունեության համար։

Մաղթում ենք Եսայի Ալթունյանին նորանոր ստեղծագործական հաջողություններ և ձեռքբերումներ։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել