«Իրավապահ համակարգն իր ողջ գործիքակազմը փորձ է անում կիրառել քաղաքական նպատակներով»,- ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Արթուր Դանիելյանը՝ խոսելով երեկ տարածված այն ձայնագրությունների մասին, որոնք «Ուժեղ Հայաստանի» կողմից իբրեւ ընտրակաշառք բաժանելու «ապացույցներ» են։ Արթուր Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ տվյալ պարագայում պետական մարմինը բնավ նկատի չի ունեցել անմեղության կանխավարկածը։
«Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են․․․ հրապարակման միակ նպատակն այն է, որպեսզի քաղաքական հարված հասցնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Գործի քննությունը, արդարադատությունը, կարծում եմ, իրենց համար առաջնային չի»,- ասաց իրավաբանը՝ հավելելով, որ իրավասու մարմինների գործելաոճն ապացույցն է, որ նպատակը բացառապես քաղաքականապես վնաս հասցնելն է․ «Սակայն, դա չի հաջողվելու։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս իրենց (իշխանության-Ն․ Գ․)՝ վախերով առաջնորդվելու գործելաոճը։ Իրենց հորինված մեղադրանքներին պատասխանել չեմ պատրաստվում։ Իրենց թուլության մասին է խոսում այն, որ առաջին հերթին թիրախավորել են կանանց»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































