Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերը, տարածաշրջանային զարգացումները

Ապրիլ 17,2026 22:30 Share

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։

Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:

Նիստի արդյունքում ընդունվել են օրակարգային փաստաթղթեր։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930