Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» երաշխավորված պատերազմի մունետիկներն են». Դերենիկ Մալխասյան

Ապրիլ 17,2026 23:50 Share

«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում գնալ բոլոր անհնար և հնարավոր միջոցներով՝ իշխանությունը պահելուն»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում։

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշի խայտառակ լինելն արդեն պարզ էր 2026 թվականի հունվար-մարտ ամիսներից։ Իրոք, անհանգստացած էր։ Հիմա էլ, կարծում եմ, անհանգստացած է։ Եվ նա սկսեց աշխատել իր վարկանիշի վրա այն մեթոդներով, ինչ մեթոդներով կարող է, ընդունակ է և համարում է, որ դրանով ինքը մոբիլիզացնում է իր ընտրազանգվածին։ Փորձում է մոբիլիզացնել նաև այն չեզոքներին, որոնք մի փոքր իր կողմը թեքված են կամ թեքված չեն։

«Ուրախ ավտոբուսը» և ԱԺ-ում ոչ ստանդարտ վիճակները, սրտիկները, հեռախոսով նկարելը, տորթերը, պաղպաղակը, պերաշկին, կուկուռուզը և այլն հստակ տեխնոլոգիաներ են, որոնք նա օգտագործում է բացառապես իր ընտրազանգվածի համար։ Դա ուղղված չէ ինձ, քեզ, մյուսին, մարդկանց, ովքեր ռացիոնալ հարթության մեջ են վերաբերվում իշխանությանը, պատրաստվում են տրամաբանված և վերլուծված ընտրություն կատարել։

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը այսօր փիառվում են գեբելսյան քարոզչությամբ, որը կլասիկա է։ Այսինքն՝ իբր խաղաղություն են բերել, դրանից հետո էլ խաղաղություն, կայունություն, ինքնիշխանություն պետք է լինի։ Բայց ես վստահեցնում եմ, որ նա բերելու է երաշխավորված պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» երաշխավորված պատերազմի մունետիկներն են։ Նրանք դրել են պատերազմի ականները Հայաստանի պետականության հիմքերում»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930