Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, խոսում է այն մասին, որ փոփոխությունները գալիս են ու արդեն եկել են․ Արեգա Հովսեփյան

Ապրիլ 18,2026 20:46 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարում է, որ Արցախում, ուղիղ մեջբերում, «տեղի է ունեցել էթնիկ զտում»։
Ես, իհարկե, չեմ կարող չարձանագրել այս դիրքավորումը եւ այն, որ փաստացի, Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար, որ արցախցիների կյանքին բառացի վտանգ էր սպառնում։

Եվ, իհարկե, շատ խիստ հուսով եմ, որ նա այնքան ուժեղ է, որ կարողանում է այս մասին ասել իր թույլ ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում է, որ արցախցիները փախել են եւ արցախցիների կյանքին վտանգ չէր սպառնում, այն ժամանակ, երբ մանկահասակ երեխաներ էին սպանվում Արցախում։

Դուք կարող եք օրակարգը լցնել բազմաթիվ անկարեւոր թեմաներով, սկսած կարկանդակ ուտելուց, վերջացրած ձեր ներընտանեկան որեւէ մեկին չհետաքրքրող թեմաներով։ Դուք կարող եք կիրառել բռնաճնշումների ողջ ներկապնակի բազմազանությունը, բայց կա անհերքելի ճշմարտություն՝ դուք եք հայ ազգի գլխին բերել երեք արյունալի պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ եւ, ի վերջո, հազարամյա հայկական Արցախի հայաթափում։ Եվ այն, որ ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, խոսում է այն մասին, որ փոփոխությունները գալիս են ու արդեն եկել են։

Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը։
Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930