Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները Արեւմուտքի վրա ժողովրդավարական պետության վաճառքով են զբաղված. Թաթուլ Հակոբյան

Ապրիլ 19,2026 14:36 Share

«Մեր ողջ տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ մեր բոլոր նախկին ղեկավարները ողջ են, ազատության մեջ են ու ակտիվ քաղաքականության մեջ են: Ես վստահ չեմ, որ սա լավ է: Բավարար պատասխանատվության չեն ենթարկվել, իրավական օրինական տարածքից դուրս չեն դրվել… «Մարտի 1-ով», «Հոկտեմբերի 27-ով» ու «Պապլավոկի» դեպքերով դատվողներ չունենք: Ինչի՞
մասին ենք խոսում»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց «Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր Արսեն Խառատյանը:

Լրագրող Թաթուլ Հակոբյանն էլ նկատեց, որ այնքան, ինչքան հայ ժողովուրդն է փողոց դուրս եկել, ծեծի ու ջարդի ենթարկվել, ուրիշ ժողովուրդ երեւի դրան չդիմանար. «Իմ կարծիքով՝ ենթագիտակցորեն նրանք ոչ թե դուրս են եկել հանուն ժողովրդավարության, չնայած արդարությունն էլ է ժողովրդավարության մաս, այլ՝ հանուն արդարության. իրենք  զգացել են, որ իրենցից գողանում են իրենց ձայնը: Փողոց դուրս գալը հիբրիդից մի քիչ ավելի բարձր է: Էդքան  ծեծ ու ջարդ տեսնելուց, «Մարտի 1» տեսնելուց, բանտարկվելուց հետո, եթե մարդիկ էլի դուրս են գալիս  փողոց, դա նշանակում է, մենք ունենք հույս, որ կդառնանք ժողովրդավարական պետություն, բայց ոչ թե դա Արեւմուտքի վրա վաճառելու համար: Այ հիմա մերոնք էդ վաճառքով են զբաղված, եվրոպացիներն էլ են դրանով զբաղված: Երկկողմանի չեմ տեսնում անկեղծություն՝ ո՛չ եվրոպացիների, ո՛չ մեր իշխանությունների կողմից: Բայց միանշանակ է, որ մեր ճանապարհը եվրոպական ճանապարհն է լինելու, մենք այլ ճանապարհ չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930