Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թվականը ո՛չ 2018-ին, ո՛չ 2020-ին է ծնվել: 2023 թվականի ողբերգությունը ծնվել է 2013-ին. Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 19,2026 15:39 Share

«Այսօր որոշ քաղաքական ուժեր չպետք է լինեին քարոզարշավի մեջ: ԿԸՀ-ն չպետք է գրանցի այդ քաղաքական ուժերին, որովհետեւ դրանց բարեվարքությունը ժողովրդավարական արժեքների, ժողովրդավարական կարգի նվիրվածության ու ընթացակարգերը պահպանելու առումով, մեղմ ասած, խնդրահարույց են»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր ու տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանի բոլոր արժանահավատ սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակության 1/3-րդը ամենեւին էլ չի կարեւորում արտաքին քաղաքականության նոր նպատակները՝ եվրաինտեգրում, ժողովրդավարություն, ինքնիշխանություն կամ որեւէ այլ բան եւ հնարավոր է՝ հիբրիդային ուժերին հաջողվի, որ այդ 1/3-րդը դառնա 1/2-րդ. «Հնարավոր է, ի՞նչ կսպասվի մեզ: Վրաստանի մասին շատ խոսվեց…»:

Սաֆարյանը նկատեց, որ ոչ մեկ չպետք է զարմանար 2023-ին տեղի ունեցածից (խմբ. Արցախի էթնիկ զտում, արցախցիների բռնի տեղահանում), որովհետեւ դրան նախորդել էր 2013 թվականը. «2013-ին Կրեմլը Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակ էր ամփոփում, կրեմլյան փորձագետները նշում էին՝ այս տարածաշրջանում բացի ռուսական դրոշից այլ դրոշ չպետք է լինի: Մենք դրա թթուն կերել ենք: 2013-ին շատերն էլ մատերի արանքով էին նայում Զորի Բալայանի նամակին, այն դեպքում, երբ  նույն շրջանում մեկնարկում էր Սոչիում Լավրովի պլանի շուրջ բանակցությունները: Այն դեպքում, երբ այդ շրջանում էր , որ ձեւավորվում էր Արցախը բոլորից պոկելու սցենարը, հետո զարմանում ենք ՝ 2023-ը ինչի տեղի ունեցավ, որովհետեւ դրանից առաջ 2013 թվական էր տեղի ունեցել: Երբ փոխվել էր  երկրի արտաքին ռազմաքաղաքական  միջավայր, հավասարակշռություն: Երբ մենք ուղղակի ամբողջ աշխարհին ուղերձ էինք տվել, որ մենք ժողովրդավարական ուժեղ աշխարհի հետ չենք,  խաղում ենք ուրիշ լիգայում, որ մենք  այլ ընտրություն ունենք, այդ ընտրությունը ժողովրդավարությունը չէ: 2023 թվականը ոչ 2018-ին, ոչ 2020-ին է ծնվել: 2023 թվականի  ողբերգությունը ծնվել է 2013-ին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930