Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Ջոն Անթալի գիրքը 44-օրյա պատերազմի օպերատիվ-տակտիկական լավագույն վերլուծությունն է․ Արման Գրիգորյան

Ապրիլ 19,2026 21:51 Share

Քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Նորից ինչ-որ կրքեր են բորբոքվել Հայաստանում 44-օրյա պատերազմի կապակցությամբ ու որոշ մարդիկ, էդ թվում քաղաքական գործունեության անցած որոշ զինվորականներ, իբր Նիկոլ Փաշինյանին հարվածելու մտադրությամբ նաև բանակի էն ժամանակվա ղեկավարությանն են սկսել մեղադրել, թե այ հենց էն ուղղությունը, որի համար էդ ղեկավարությունը, մասնավորապես գլխավոր շտաբի պետը պատասխանատու էին, փլուզվեց, ինչը ճանապարհ բացեց դեպի Շուշի։ Մինչդեռ, ըստ էդ մարդկանց, մյուս ուղղություններով, կատաղի դիմադրության շնորհիվ ադրբեջանական առաջխաղացում չկար։

Հիմա ես շատ ծավալուն չեմ խոսի էն մասին, թե ինչ սրիկայություն է էս ամենը ու թե ոնց են որոշ մարդիկ փորձում իրենց ձեռքերը տաքացնել էդ պարտության վրա ու սխալ տեղերում մեղավորներ փնտրել։ Ես ընդամենը խորհուրդ կտամ գնել ու կարդալ գնդապետ Ջոն Անթալի գիրքը։ Դա 44-օրյա պատերազմի օպերատիվ-տակտիկական լավագույն վերլուծությունն է` արված շատ լավատեղյակ ու շատ խելացի զինվորականի կողմից։ Այդտեղ մասնավորապես մանրակրկիտ ձևով ներկայացված է ադրբեջանական գլխավոր շտաբի (իրականում թուրքական գլխավոր շտաբի) պատերազմական պլանը, որի մեխը վերը նշված ուղղութունը որպես հարվածի ծանրության կենտրոն ունենալն էր։

Մնացած հատվածներում ընդամենը այնքան ինտենսիվություն էր ապահովել, որ հայերը չկարողանան այդ հատվածներից ուժեր հանել ու հարավային ուղղություն տեղափոխել։ Ուրիշ շատ հետաքրքիր բաներ կան գրքում։ Հաստատ արժե կարդալ, եթե ուզում եք մեր քաղաքական դաշտի գզվռտոցի ազդեցությունից լրիվ զերծ ինչ-որ բան կարդալ էդ պատերազմի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930