Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում չվճարողների վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել. Տիգրան Ավինյան

Ապրիլ 20,2026 10:14 Share

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում հավելյալ 235 մլն գումար ենք հավաքագրել նախորդ երկու շաբաթների համեմատությամբ: Դա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման կամ կարգապահական տեսանկյունից այն բավականին արդյունավետ է: Փաստացի, մենք նախկինում չվճարող անձանց՝ այժմ վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը, երբ նրան ներկայացրին վերջին 2 շաբաթվա ընթացքում տրանսպորտի տոմսերի վավերացումների տվյալները:

«Բոլոր այն մարդիկ, որոնք բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն նաեւ, որ եթե իրենք չէին վճարում, նախկինում սպասարկում էին այն օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա: Մենք մոտակա շաբաթներին սպասում ենք գալիք 45 նոր տրոլեյբուսների, եւ պետք է պատրաստվի նաեւ 170 նոր ավտոբուսների գնման հայտը»,-ասաց Ավինյանը:

Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930