Ալբանիայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երեքը այսօր գոտեմարտելու են մեդալների համար, իսկ մյուս երկուսը պետք է փորձեն սփոփիչ գոտեմարտերով միանալ իրենց թիմակիցներին։
77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը գնում է Եվրոպայի իր անընդմեջ 5-րդ ոսկու հետեւից, Մանվել Խաչատրյանը՝ 55 կգ եւ Կարեն Ասլանյանը՝ 63 կգ, պայքարելու են բրոնզե մեդալի համար, իսկ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանն ու գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնեն։
Այսօր մեր ընտրանուց պայքարի մեջ կներգրավվեն եւս հինգ ըմբիշներ՝ Սուրեն Աղաջանյանը՝ 60 կգ, Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ, Գասպար Տերտերյանը՝ 72 կգ, Սամվել Գրիգորյանը՝ 82 կգ եւ Հայկ Խլոյանը՝ 97 կգ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































