Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը, Ծովինար Թադևոսյանը, Նազիկ Ավդալյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Ապրիլ 21,2026 19:30 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը «Սևան» քրեակատարողական հիմնարկին է նվիրել մարզական գույք և պարագաներ։

Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել և կարևորել ազատությունից զրկված անձանց համար առողջ զբաղվածության ապահովման հարցը։ Նազիկ Ավդալյանը ծանոթացել է «Սևան» ՔԿՀ-ի մարզասրահային պայմաններին՝ ընդգծելով ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարևորությունն ու ապահովումը։

Քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են դատապարտյալների պահման պայմաններին, նրանց առողջ ապրելակերպի ապահովմանը։

Ներկաները շրջայց են կատարել «Սևան» ՔԿՀ-ի զոդման և կահույքագործության ուսումնաարտադրական տարածքներում և համակարգչային դասասենյակում։

Ընդհանուր առմամբ հիմնադրամը քրեակատարողական հիմնարկներին նվիրաբերել է 15 տեսակ 192 միավոր մարզագույք, ինչպես նաև մեկ բազմաֆունկցիոնալ մարզասարք, որը տեղադրվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում։

Այցի ընթացքում քրեակատարողական ծառայության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացմանը։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930