Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազեցվել են նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները. ՀԾԿՀ

Ապրիլ 22,2026 15:04 Share

Սույն թվականի ապրիլի 22-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հարցը։

Էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանվեցին բաշխման ցանցին միացման նոր սակագները՝ 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառուցապատողների կողմից վճարվող համապատասխան միացման վճարները։

0.22 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարը՝
⚖ 10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանելով 166 հազար դրամ, գործող 277 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 46%-ով՝ սահմանելով 124 հազար դրամ՝ գործող 229 հազար դրամի փոխարեն,

⚖ 14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 34%-ով՝ սահմանելով 199 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 40%-ով՝ սահմանելով 140 հազար դրամ՝ գործող 234 հազար դրամի փոխարեն,

⚖ 0.4 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարի հաստատուն բաղադրիչը նվազեցվեց շուրջ 24%-ով՝ սահմանելով 229 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ փոփոխական ծախսերի մեծությունը Երևան քաղաքի համար՝ շուրջ 65%-ով՝ սահմանելով 16 հազար դրամ՝ գործող 46 հազար դրամի փոխարեն, հանրապետության մյուս տարածքների համար՝ շուրջ 55%-ով՝ սահմանելով 9 հազար դրամ՝ գործող 20 հազար դրամի փոխարեն։

1. Բազմաբնակարան շենքերի միացման վճարի հաշվարկում միաֆազ միացման դեպքում՝

⚖ 10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանելով 406 հազար դրամ, գործող 672 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 275 հազար դրամ՝ գործող 448 հազար դրամի փոխարեն,

⚖ 14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 45%-ով՝ սահմանելով 424 հազար դրամ, գործող 769 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 318 հազար դրամ՝ գործող 520 հազար դրամի փոխարեն։

2. 0.4 կՎ (եռաֆազ) լարմամբ միացման դեպքում հաստատուն բաղադրիչը նվազեցվեց շուրջ 24%-ով՝ սահմանելով 229 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ փոփոխական ծախսերի մեծությունը Երևան քաղաքի համար՝ շուրջ 31%-ով՝ սահմանելով 61 հազար դրամ՝ գործող 89 հազար դրամի փոխարեն, հանրապետության մյուս տարածքների համար՝ շուրջ 33%-ով՝ սահմանելով 28 հազար դրամ՝ գործող 42 հազար դրամի փոխարեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930