Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի բացումը շահավետ է հայկական և թուրքական կողմերի համար. «Artfood»-ի գլխավոր տնօրեն

Հոկտեմբեր 27,2026 14:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում Հայաստանում այցելել են «Artfood» պահածոների գործարան և զրուցել ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի հետ։ Տնօրենն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի փակ լինելուն և դրա հնարավոր բացմանը։

Ընկերության տնօրենը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան տրադիցիոն պահածոներ արտադրող երկրներ են ու մեծամասամբ եվրոպական շուկային մատակարարվում են թուրքական պահածոներ, իսկ նախկինում ամբողջ Սովետական Միությանն էր մատակարարվում հայկական պահածոներ։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ ու Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ ունի լավ դիրքեր ու հնարավորություններ։ Ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո հնարավորություն կա որոշակի համագործակցություն թուրքական ընկերությունների հետ։

Ըստ նրա՝ սահմանի բացվելը միայն հայկական կողմի համար չէ շահավետ, այն նաև շահավետ կլինի ու հնարավորություններ կընձեռնի թուրքական կողմի համար։

«Սահմանի բացվելը թուրքական ընկերություններին հնարավորություն կտա մեր միջոցով ու մեր ռեսուրսներն օգտագործելով տեղ գրավել ռուսական շուկայում։ Ես հատկապես ի նկատի ունեմ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Մենք վերամշակող ճյուղ ենք, կարող ենք որոշակի հումքային ապրանքների նախնական վերամշակումն անել իրենց մոտ, իսկ ապրանքի վերջնական տեսք ստանալը մեր ընկերությունում ու այդ կերպ թուրքական ապրանքը կհայտնվի ռուսական շուկայում։ Նույնը նաև հակառակ ուղղությամբ»,- նշել է նա։

Ըստ Կարապետյանի՝ թուրքական ընկերությունները Հայաստանի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել ռուսական շուկայում, իսկ հայկական ընկերությունները Թուրքիայի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել եվրոպական շուկայում, Ծոցի ու աֆրիկյան երկրների շուկաներում։

«Այդ առումով ես սիներգետիկ պոտենցիալ եմ տեսնում, որը հնարավոր է իրագործել։ Վերամշակման ոլորտում ոչ միայն արտադրում ենք պատրաստի պրոդուկտ այլ նաև արտադրում ենք կիսաֆաբրիկատներ՝ օրինակ մրգային պյուրեներ, որոնք հետագա վերամշակման համար են։ Մեր պոտենցիալը մեծ է այնքանով, որ մեր կիսաֆաբրիկատները կարող են այնտեղ վերջնական արտադրանք դառնալ հետագա շուկաների համար ու հակառակը»,- հայտել է Կարապետյանը։

Հայ գործարարը հայտնել է, որ վստահաբար կարող է ասել, որ հայ բիզնեսմենները դրական են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ճիշտ է կա նաև մտավախություն, որ սահմանների բացվելուց հետո Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել, քանի որ Թուրքիան ունի ավելի զարգացած ու մասշտաբային տնտեսություն։ Բացի այդ մտավախություն կա, որ թուրքական տնտեսությունը կկլանի հայկական տնտեսությանը, սակայն Կարապետյանն այդ կարծիքը չի կիսում։

«Փաստացի մեր սահմանը ֆիզիկապես Թուրքիայի հետ փակ է, բայց առևտրաշրջանառությունը բաց է, գործում է։ Սահմանի բացումը մեզ տալու է լոգիստիկ ծախսերի կրճատում։ Որոշակի շուկայի կոնյուկտուրա կփոխվի, բայց ես մտավախություն չունեմ։ Եթե կշեռքի նժարին ենք դնում սահմանի բացման դրական ու բացասական կողմերը, ես կգնահատեմ, որ սահմանի բացվելը մեզ համար անհրաժեշտություն է ու առավելություն կտա մեզ»,- ընդգծել է Կարապետյանը։

Կարապետյանը նշել է, որ «Artfood» ընկերությունն արդեն ուսումնասիրում է թուրքական շուկան և այն, թե առաջիկայում ինչ էքսպո-ցուցահանդեսներ են նախատեսվում Թուրքիայում, որպեսզի իրենք էլ մասնակցեն։

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանը և տնտեսությունն այդ ճյուղերից մեկն է, որ պետք է նպաստաի դրա կարգավորմանը։ Մենք փորձում ենք անել լավագույնը դրան հասնելու համար, եզրափակել է հայ գործարարը»,- եզրափակել է Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031