Sputnik Armenia. «ՀՀ իշխանությունները ապրում են այլ իրականության մեջ». նշել է միջազգային հարաբերությունների իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը ՝ Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին
Երևանը, Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ, իր պատրաստակամությունն էր հայտնել ընդլայնել կապերը և փնտրել համագործակցության նոր հնարավորություններ Թել Ավիվի հետ։
«Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները, ՀՀ կառավարությունն ապրում է այլ իրականության մեջ… Այս շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն զավթելու փորձերի և հայ հոգևորականության նկատմամբ արմատական հրեաների ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին», – գրել է նա սոցիալական ցանցերում։


















































