Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածների հարազատները 1 րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան

Ապրիլ 23,2026 14:40 Share

Անհետ կորածների հարազատները, ի նշան բողոքի եւ ի հիշատակ պատերազմի նախատակների՝ 1 րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցի քննարկումներ՝ ԱԺ պատգամավորների հետ, ինչը չի բավարարվում:

Protest action demanding the publication of the report on the 44-day war, calling not to conceal crimes, near the National Assembly of Armenia building. Yerevan, Armenia

Զոհվածների եւ անհետ կորածների ծնողները միմյանց զգուշացնում էին բախման չգնալ ոստիկանների հետ: Մի ծնող էլ ոստիկաններին նման կոչ ուղղեց. «Հարգարժան ոստիկաններ, այսօրվա իշխանություններն իրագործում են 100 տարի առաջ որոշված Թուրանի ծրագիրը: Ձեզնից որոշները ոչ գիտակցաբար, որոշները գուցե գիտակցաբար աջակցում են այսօրվա իշխանություններին ու հարցականի տակ դնում մեր երկիրը: Եթե այսպես շարունակվի, Թուրանի ծրագիրը կիրագործվի, որին մենք պետք է խոչընդոտենք, չպիտի թույլ տանք, որ թուրքահպատակ մարդիկ մեր նահատակների, արյուն թափած տղաների հիշատակը սրբապղծեն»:

«44-օրյա պատերազմի հետեւանքները քննող հանձնաժողովը հրաժարվում է զեկույցը ներկայացնել հանրությանը: Մենք դիմել ենք ԱԺ, որպեսզի հանրությանը տրամադրվի լսումների մեծ դահլիճը: Անհետ կորածների զոհվածների մեծ թվով ծնողներ պահանջում են ճշմարտությունը, պատերազմի մասնակիցները պահանջում են ճշմարտությունը, արցախցիները պահանջում են ճշմարտությունը, բոլոր նրանք, ովքեր ապրում էին 2020թ պատերազմի օրերին, անհանգստանում էին մեր զինվորների, մեր հողերի համար, պետք է պահանջեն, որպեսզի հանձնաժողովի 3 տարվա զեկույցը հրապարակվի, որպեսզի իմանանք, թե ովքեր են հանցագործները»,- նշեց ցույցի մասնակիցներից մեկը: Ավելի վաղ փաստաբան Հարություն Բադասյանը ներկայացրել էր ծնողների հավաքի իրավական հիմքերը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ի սկզբանե կասկածներ են ունեցել քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, քանի որ այն գտնվելով ՔՊ-ի ղեկավարության ենթակայության ներքո չէր կարող արդարացի որոշում ընդունել: Օհանյանի խոսքով, հավանաբար զեկույցում կա կեղծ տեղեկատվություն, որը ձեռք չի տալիս ՔՊ-ականներին, կամ այնպիսի տեղեկատվություն, որի հրապարակումը ձեռնտու չէ իշխանություններին այս նախընտրական շրջանում, քանի որ կարող է հարցեր առաջացնել հանրության շրջանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930