Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը բեկանել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը

Ապրիլ 24,2026 09:00 Share

Վճռաբեկ դատարանը բեկանել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը, իսկ նրան մեղավոր ճանաչելու եւ 150 հազար դրամ տուգանքի դատապարտելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ։

Հակոբ Գրիգորյանը Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչն է: Նրան մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Դատարանում իր ցուցմունքում Հակոբ Գրիգորյանն ասել էր. «Ես ողջունել եմ Նիկոլ Փաշինյանի գալը, ընտրություններին էլ միշտ իրեն եմ ընտրել»:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Հակոբ Գրիգորյանին արդարացնել, եւ դատախազությունը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930