Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը. Նարեկ Կարապետյան

Ապրիլ 24,2026 12:12 Share

«Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը, մոռանալ 1,5 միլիոն սպանված անմեղ հայերի ճակատագիրը… Եվ դրա դիմաց առաջարկում են, ասենք, էժան լոլիկ բերենք Թուրքիայից…Մեզ հիմա ասում են՝ փակեք Ցեղասպանության էջը, ապրեք այսօրով: Մեր պատմությունը թողնել, մոռանալն ի՞նչ հետևանք կարող է ունենալ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեր պահանջը Ցեղասպանության ճանաչումն է, ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, սադրա՞նք է դա, Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել է Ցեղասպանությունը, սադրա՞նք է դա…Մեզ պետք է ցեղասպանության համաշխարհային ճանաչում…Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

«Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրն իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ հակառակորդ երկրները դա չեն օգտագործի եւ իրենք նոր պահանջներ չեն դնի: Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում՝ ադրբեջանցիների ցեղասպանություն եւ այլն: Հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղաթուղթը՝ 300.000 ադրբեջանցի Հայաստան բերելու խաղաթուղթը:

 

Ցեղասպանության ժամանակ, ինչպես մեր նախնիները պատմել են, շատ մեծ վնաս են տվել հայերին հարեւանությամբ բնակվող այն տարրերը, որոնք թշնամական էին տրամադրված հայերի հանդեպ, ոչ միայն պետությունը, այլ ինչ-որ տարրեր եւ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալը մեծ վտանգ կլինի մեր երկրի ներքին խաղաղության եւ մեր երեխաների ապագա անվտանգության համար»,-նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930