Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Թեւանյանն ու Մանվել Խնձրցյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են

Ապրիլ 24,2026 15:57 Share

Ալբանիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտել են հինգ քաշային կարգերի ըմբիշներ։ Հայաստանը մասնակից ունի միայն չորսում։

Վազգեն Թեւանյան

Նախնական գոտեմարտերի փուլը հաղթահարել են 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, որն առավելության է հասել Ֆրանսիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչների նկատմամբ եւ երեկոյան կիսաեզրափակչում գոտեմարտելու է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Բաշիր Մագոմեդովի հետ։

Մանվել Խնձրցյան

Երկու հաղթանակ՝ գերմանացու ու լեհի նկատմամբ, տոնել է նաեւ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Եզրափակչի համար երեկոյան մրցահերթում նրա մրցակիցը նույնպես չեզոք դրոշի ներքո հանդeս եկող Մուսա Մեհտիխանովն է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930