Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար Հարությունյանը գոտեմարտել է բելառուս Դմիտրի Շամելայի հետ և 7։2 հաշվով հաղթանակ տարել:
Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11։0 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 11։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Կամիլ Կերիմովին, իսկ կիսաեզրափակչում տուշեով զիջել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Զավուր Ուգուևին։
ՀՀ ԿԳՄՍՆ


















































