Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ գործ ունենք 60-70% թանկացման հետ. գրություններ եմ ուղարկել էկոնոմիկայի նախարարությանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ պահանջելով պարզաբանել. Գառնիկ Դանիելյան

Ապրիլ 27,2026 17:21 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։

Որոշ տեղերում նույնիսկ դեֆիցիտ է առաջացել։ Բանը հասել է նրան, որ մեր հայրենակիցները ֆեյսբուքյան խմբերում են միմյանց հուշում, թե որ գազալցակայանից կարելի է ձեռք բերել։ Շատերը սկսում են հրաժարվել գազի բալոններից, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։
Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը։

Նկատենք, որ ապրիլի սկզբերին հեղուկ գազի գինը 170 դրամ էր։ Ստացվում է, որ գործ ունենք 60-70% թանկացման հետ։
Հայաստանում հեղուկ գազի գնի տատանվող գնային քաղաքականությանն անդրադառնում եմ պարբերաբար՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ քայլեր ձեռնարկելու ոլորտը կարգավորելու ուղղությամբ։
Մասնավորապես, անհրաժեշտ է հետազոտության իրականացում, որով կպարզվի՝ բնակա՞ն են թանկացման պատճառները, թե՞ կան ընկերություններ, որոնք այնքան էլ «արդար կանոններով» չեն խաղում։
Եթե խնդիրը, ինչպես իրենք են ներկայացնում բոլոր նման դեպքերում, միայն մատակարարման մեջ է, հնարավոր չէ՞ վերահսկելի դարձնել տեղափոխումը, սահմանային ուշացումները։

Շուկայի կարգավորումը, պատշաճ մատակարարման ապահովումը Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինեին։

Մինչդեռ, բարձիթողի վիճակը հանգեցնում է դիզվառելիքի շարունակական արհեստական թանկացումների, որից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ տքնաջան աշխատող մեր քաղաքացիները։

Հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ պահանջելով պարզաբանել, թե երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930