Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հուշարձանները տարածաշրջանի բնիկ բնակչության՝ հայ ժողովրդի մշակութային և կրոնական ինքնության անբաժանելի մասն են․ նամակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրենին

Ապրիլ 28,2026 21:17 Share

Մեծահարգ Տիար ԼԱԶԱՐ ԷԼՈՒՆԴՈՒ ԱՍՈՄՈ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն

Տնօրեն

Հարգելի Պարոն Ասոմո,

Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածաշրջանում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հետ կապված լուրջ և անհետաձգելի խնդրի վրա։

2023թ. սեպտեմբերից հետո, երբ երկրամասի ողջ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության, Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են հայկական հետքն իսպառ վերացնելու քաղաքականություն, որի արդյունքում լիովին կամ մասնակիորեն կործանվել, քանդվել ու կերպարանափոխվել են տասնյակ եկեղեցիներ, սրբավայրեր, գերեզմանատներ, պատմաճարտարապետական այլ հուշարձաններ, որոնց մեծ մասն ունի դարերի պատմություն:

Վերջերս հրապարակված վստահելի տեղեկությունների համաձայն՝ հիմնահատակ ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը:

Այս հուշարձանները հանդիսանում են տարածաշրջանի բնիկ բնակչության՝ հայ ժողովրդի մշակութային և կրոնական ինքնության անբաժանելի մասը, ինչպես նաև մարդկության համընդհանուր մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։ Դրանց դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավական պարտավորություններին, այդ թվում՝ համապատասխան միջազգային կոնվենցիաների դրույթներին։

Վերոնշյալի լույսի ներքո՝ խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին.

  • Գնահատել առկա իրավիճակը և նախաձեռնել անկախ միջազգային փաստահավաք առաքելություն Արցախում՝ մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված գործողությունները փաստագրելու նպատակով։
  • Կիրառել համապատասխան միջազգային մեխանիզմներ՝ վտանգված մշակութային և կրոնական հուշարձանների պաշտպանության և պահպանության համար։
  • Դիտարկել կանխարգելիչ և մշտադիտարկման միջոցառումների իրականացում՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։

Մշակութային ժառանգության ոչնչացումը համամարդկային արժեքների լուրջ խախտում է և վտանգում է ժողովուրդների պատմական հիշողության պահպանությունը։

Սպասում ենք Ձեր արձագանքին և հնարավոր քայլերին։

Հարգանքով՝

«ԱՄԱՐԱՍ» ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

Ապրիլ 27, 2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930