Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել իրականացված ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ ներկա է գտնվել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։
Վարչապետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 464 մլն դրամ, որի 75 %-ը կամ ավելի քան 348 մլն դրամ հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ կառուցվել է 1865 քմ մակերեսով երկհարկանի մանկապարտեզի շենք, որը նախատեսված է 90 սաների համար։
Կարդացեք նաև
Գավառ համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Սարուխան բնակավայրի թիվ 2 և Նորատուս բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցների վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցները վերանորոգվել են ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրի շրջանակում։ 270 աշակերտի համար նախատեսված Սարուխանի դպրոցի վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 248 մլն դրամ, 340 աշակերտի համար նախատեսված Նորատուս բնակավայրի դպրոցի համար՝ ավելի քան 427 մլն դրամ։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարտունի համայնք, ծանոթացել Ծովասար բնակավայրի նոր մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 202 մլն դրամ, որ 65 %-ը կամ ավելի քան 131 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Արդյունքում՝ կառուցվել է երկհարկանի 650 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենք, բարեկարգվել է բակը։ Մանկապարտեզը նախատեսված է 90 սանի համար։
Մարտունի քաղաքում վարչապետին ներկայացվել են Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 677 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվում է 1,755 կմ ճանապարհ։ Տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածքներ, կառուցվել են մայթեր։
Մարտունի համայնքում վարչապետը ծանոթացել է Աստղաձոր բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 927 մլն դրամ, որի արդյունքում շահագործման է հանձնվել մեկհարկանի, 1290քմ ընդհանուր մակերեսով, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքը, բարեկարգվել է բակը, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչներ։
Մարտունի համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Վարդենիկ բնակավայրի 150 սանի համար նախատեսված մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 358 մլն դրամ, որի 75%-ը կամ ավելի քան 268 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ կապիտալ վերանորոգվել է երկհարկանի 1600 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքը, բարեկարգվել է բակը, երեսպատվել է արտաքին պատերը՝ ալիկաբոնդով։
Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Հ-7,/Մ-4/-Շորժա-Վարդենիս-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 889 մլն 800 հազար դրամ, որի արդյունքում նորոգվել է շուրջ 18,9 կմ ավտոճանապարհ։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Գեղամասար բնակավայրում, որտեղ ներկա է գտնվել 50 սանի համար նախատեսված վերակառուցված նախադպրոցական հաստատության բացման արարողությանը։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 161 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի մասնաբաժինը՝ ավելի քան 159 մլն դրամ։ 1874 քմ ընդհանուր տարածքի վրա հիմնանորոգվել է 463 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, որից 93 քմ՝ նկուղային հատված:
Ճամբարակ քաղաքում վարչապետը ծանոթացել է Գ․ Նժդեհ փողոցի սկզբնամասում հենապատի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի (2024թ. 1-ին փուլ) ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 69 մլն դրամ. վերականգնվել է 135 գծամետր հենապատ և մեկ վթարային վիճակում գտնվող կամուրջ։ 2025 թ.-ին ծրագրի 2-րդ փուլի համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 99 մլն դրամ. վերականգնվել է 256 գծամետր հենապատ։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ճամբարակ քաղաքում, ծանոթացել կենտրոնական փողոցի և Վերին Ճամբարակ թաղամասի փողոցների, ինչպես նաև Թթուջուր և Վահան բնակավայրերի Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 182 մլն դրամ է, որից 70 %-ը կամ ավելի քան 127 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ թվով 10 փողոցներում կկառուցվի 11780 գծամետր նոր լուսավորության ցանց։ Ճամբարակում ընթացքի մեջ են նաև 1,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Վարչապետը եղել է նաև Ճամբարակի Տիգրան Մեծի 9 և Հ. Նադարյան 3 հասցեներում կառուցված վորքաութ տեսակի մարզահրապարակներում, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 31 մլն դրամ։
Սևան համայնքում Նիկոլ Փաշինյանը եղել է Լճաշեն բնակավայրում մասնավոր հատվածի կողմից Կառավարության աջակցությամբ հիմնված 10.7 հա մակերեսով լոլիկի և վարունգի ջերմատանը։ Պետական ծրագրի շրջանակում Կառավարությունը սուբսիդավորել է ավելի քան 3 մլրդ և 2 մլրդ 70 մլն դրամ։ Միաժամանակ, ներդրումային ծրագրի շրջանակում էլեկտրամատակարարման և գազիֆիկացման ենթակառուցվածքների կառուցման նպատակով տրամադրվել է ավելի քան 257 մլրդ դրամ փոխհատուցում։ «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ն օգտվել է նաև Կառավարության՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
ՀՀ վարչապետի աշխատակազմ



















































