Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար

Ապրիլ 30,2026 23:50 Share

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ նախքան Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։

Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,- նշել է Բալայանը։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել