Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թևեր»-ի թիմի անդամները

Մայիս 01,2026 16:46 Share

«Միասնության թևերի» թիմի անդամները մայիսի 1-ի առիթով վերհիշել են առաջին աշխատավարձի հետ կապված պատմությունները։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը պատմել է, որ առաջին աշխատավարձով իր և քրոջ համար կոշիկ է գնել։

«Առաջին աշխատավարձը ստացել եմ ութերորդ դասարանում՝ ասֆալտ հարթեցնելու համար։ Ստացել եմ ուկրաինական գրիվնայով»,- հիշել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանն էլ անկեղծացել է, որ վաստակած առաջին գումարը տվել է ընտանիքին․ «Առաջին աշխատավարձը ստացել եմ հեռավոր ութսունութին, կարծեմ վաթսուն ռուբլի էր։ 17 տարեկան էի, աշխատում էի որպես բանվոր, Շահինյանի անվան սպորտաձևերի հանրապետական կենտրոնում»։

«Միասնության թևերի» ընտրական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Աստղիկ Մատինյանը, պարզվում է, չի կարողացել ծախսել առաջին աշխատավարձը, որովհետև կորցրել է դրամապանակը։

«Առաջին աշխատավարձը ստացել եմ, երբ տասնյոթ տարեկան էի, սովորում էի երկրորդ կուրսում։ Ինձ բախտ վիճակվեց աշխատել նաև Ազգային ժողովում՝ պայմանագրային հիմունքներով»,- պատմել է Աստղիկ Մատինյանը։

Թիմի մյուս անդամների պատմությունները՝ տեսանյութում.

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031