Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պնդում է, թե հիբրիդային հարձակումների է ենթարկվում «հայկական լոբբիստական խմբերի կողմից»․ «Ազատություն»

Մայիս 02,2026 15:20 Share

«Վերջին օրերին Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավ է ընթանում», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը։

Կառույցը պնդել է, թե «արշավը իրականացվում է տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների, ինչպես նաև ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող որոշ օտարերկրյա քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից»։

Միլի Մեջլիսի հանձնաժողովը պնդել է, թե Ստեփանակերտում ավերված եկեղեցիների մասին վերջին օրերի հաղորդագրությունները, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու կոչերը հնչում են այդ՝ լոբբիստական կազմակերպությունների պատվերով։

«Այս անգամ հայկական լոբբիստական կազմակերպություններն իրենց զրպարտչական արշավում ընտրել են այլ մարտավարություն՝ աղմուկ բարձրացնելով մի քանի թեմաների շուրջ, այդ թվում՝ այսպես կոչված «ցեղասպանության», «ռազմագերիների» և Խանքենդի քաղաքում շինարարական նախագծերի շուրջ»,-հայտարարում է Միլի Մեջլիսը, զգուշացնելով, թե այս քայլերը կարող են վնասել «Հայաստանի և Ադրբեջանի միջև փխրուն խաղաղության գործընթացին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031