«Միասնության թեւեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը Գավառում կարճատեւ զրույցի բռնվեց Արցախից բռնագաղթած երկու կանանց հետ։
Արցախցի. Մենք մենակ կուզեինք, որ արդար իշխանություն լինի։ Մեր երեխեքը մեղք չունեն, որ էս օրում են։
Թաթոյան. Մեր ուզածն ու կարգախոսն էլ դա է, որ արդարություն լինի արդար պայմաններում։
Արցախցի. Իմ ուզածն է՝ արդար իշխանություն։ Եվ իմ երեխան ինչ-որ կորցրել է, վերականգնվի։ Ուրիշ բան չեմ ուզում։ Մայրը ուրիշ բան չի ուզի՝ արդար իշխանություն, եւ որ մեր երիտասարդները ապրեն արդար ապագա ունեցող երկրում, կապույտ երկնքի տակ, որ մեր բանակը նորից դառնա բանակ, որ արդար մարդ նստի իշխանության։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ ընտանիք եմ։ Իմ ամուսինը շատ բան ունի արած իմ Արցախի, իմ հայրենիքի համար, իմ հայ ազգի համար, բայց այսօր ինֆարկտ տված, ստենտավորած, շաքարը տված է, որովհետեւ իր արածը ոչ մի արդյունք չի ստացել։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































