Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ Զելենսկին կարող է փորձել եվրոպական այս համաժողովը վերածել Ուկրաինայի շահերի սպասարկման միջոցառման․ Արամ Սարգսյան

Մայիս 02,2026 21:25 Share

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Զելենսկին գալիս է Հայաստան և գալիս է ԵՄ առաջնորդների շրջանակում իր երկրի շահը առաջ մղելու, ինչը բնական է և անգամ օրինաչափ։ Հայաստանը, իմ կարծիքով, ԵՄ երկրներ շարքում պետք է ընդգծված ուշադրության արժանացնի Ուկրաինային՝ հրավիրելով ուկրաինական համայնքի ներկայացուցիչների, որպեսզի ցույց տա եվրոպացիներին և, ինչու չէ, նաև ռուսներին, որ ՀՀ-ն ռուս-ուկրաինական պատերազմում ապաստան է դարձել ոչ միայն ռուսների, այլ նաև ուկրաինացիների համար։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ Զելենսկին կարող է փորձել եվրոպական այս համաժողովը վերածել Ուկրաինայի շահերի սպասարկման միջոցառման, իսկ մեզ պետք է, որ այն ընթանա հայկական օրակարգով։ Սա շատ կարևոր է, որովհետև այլ խնդիր է, որ այս համաժողովը տարածաշրջանային երկրներ՝ ՌԴ-ն և Իրանը, դիտարկեն որպես հայկական օրակարգի սպասարկում, լրիվ այլ՝ եթե այն դիտարկվի ռուս-ուկրաինական հակամարտության շահերի սպասարկման տեսանկյունից։

Հայաստանը հյուրընկալում է ԵՄ երկրների լիդերներին, և մեր խնդիրն է Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացումը։ Մենք հարգում ենք Երևանյան համաժողովի եկած բոլոր երկրներին, բայց մեր պարտքն է առավելագույնս սպասարկել Հայաստանի Հանրապետության շահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031