Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատությո՜ւն, ազատությո՜ւն»․ «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ պատշգամբից դուրս նայող Միքայել Սրբազանին

Մայիս 04,2026 11:34 Share

Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպելուց, նրանց հարցերին պատասխանելուց, Հայաստանի ու Գյումրու զարգացման տեսլականը ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն ու նրանց համակիրները քայլերթ սկսեցին քաղաքի կենտրոնական հատվածում։

Մինչ նրանք հասնում էին «Սուրբ Յոթ վերք» եկեղեցի՝ մոմ վառելու, նկատեցին տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանին, որն իր կեցավայրի՝ Շիրակի թեմի շենքի իրեն հատկացված սենյակի պատշգամբից երբեմն դուրս է նայում՝ հեռվից հետևելով քաղաքի պատմական այդ հատվածում կատարվող անցուդարձին։

Նրան տեսնելուն պես՝ սկսվեցին բուռն ծափահարություններ․ քայլերթի մասնակիցները կանգնեցին, ձեռքով ողջունեցին Շիրակի թեմի առաջնորդին՝տևական ժամանակ բացականչելով․ «Ազատությո՜ւն․ ազատությո՜ւն»։

Նշենք, որ նախորդ օրն էլ Սրբազանին ջերմորեն ողջունել ու ազատություն էին մաղթել Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցները։

«Սրբազան ջա՜ն, ազատություն ձեզ Սրբազան ջան, ուրախ էինք ձեզ տեսնելու», -բացականչել էր ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը քաղաքական գործընթացների մասնակցելուց առաջ մշտապես ու պարտադիր պիտի ստանար Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031