Կարեն Դեմիրճյան մարզահամալիրի մոտ, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ի թիվս այլոց ելույթ ունեցան Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սամվել Հակոբյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք եվրոպացի առաջնորդներին իրենց կոչը անգլերեն հղեցին:
Սամվել Հակոբյանը նախ բարի գալուստ մաղթեց եվրոպացի հյուրերին՝ կարեւորելով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, բայց միաժամանակ փաստեց, որ չի կարող լինել Եվրոպա-Հայաստան իրական համագործակցություն, երբ ընդդիմության ձայնն անտեսված է, ՀՀ կառավարությունը պայքարում է ազգային ինստիտուտների դեմ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ են:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, չնայած տպավորություն է, թե Հայաստանում ժողովրդավարություն է, սակայն իրականում պատկերն այլ է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւս անգլերեն կոչով դիմելով եվրոպացիներին, ասաց, որ Հայաստանում մոլեգնում է բռնատիրությունը:
Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի հայերի էթնիկ զտմանն ու Ադրբեջանի զավթած տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ավերմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի բանտում անօրինական պահվող պատանդներին:
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
























































