Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոլաս Քրիստոդուլիդեսի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև TRIPP նախագծերի իրականացման շուրջ։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմ


















































