Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի փոխնախագահը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Մայիս 04,2026 22:20 Share

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուի հետ։

«Անկեղծորեն հույս ունեմ, որ առաջիկայում ԵԱՀԿ-ն իր ինստիտուցիոնալ փորձով կշարունակի արդյունավետ ներդրում ունենալ Եվրատլանտյան և Եվրասիական տարածաշրջաններում՝ խաղաղության, հանգստության և կայունության գործում։ Մաղթում եմ հաջողություն պարոն Սինիրիօղլուին իր աշխատանքում»,-գրել է Յըլմազը։

Յըլմազը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռումինիայի նախագահ Կլաուզ Նիկուշոր Դանու հետ։

Կողմերը քննարկել են Թուրքիա-Ռումինիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

 

Աղբյուր՝ Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031