Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական ռիսկեր եւ տարօրինակ շոու. ի՞նչ է խմորվում եկեղեցու շուրջ

Հուլիս 11,2026 10:00 Share

Անցնող շաբաթ հանրային մեծ ուշադրության արժանացավ ռուսաստանցի պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հնարքը, որ այս անգամ արել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրիօղլուի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ նրան զանգահարել էին եւ հետը խոսել իբրեւ Նիկոլ Փաշինյան, ու անդրադարձել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցին։ Սինիրիօղլուն, կարծելով, որ խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել էր նրան իր կարողության չափով օգնելու պատրաստակամությունը։ Ինչ խոսք, չափազանց խոսուն դրվագ է։ Բայց մի՞թե վաղուց պարզ չէր, նկատելի չէր, որ Մայր Աթոռի, ՀԱԵ բարձրաստիճան ղեկավարության դեմ արշավը պարզապես Նիկոլ Փաշինյանի ներքին մոտիվը կամ շահադիտությունը չէ, այլ մեղմ ասած՝ ունի բավականին շոշափելի ուրվագծվող արտաքին պահանջարկ։ Արտաքին պահանջարկ, որն ամենեւին էլ չի սկսում ու ավարտվում Թուրքիայով ու Ադրբեջանով։

Եվ այդ ամենում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրիօղլուն այլ բան չէ, քան ընդամենը մի չինովնիկ, ըստ էության ոչինչ չորոշող մի չինովնիկ։ Ոչինչ չորոշող թե միջազգային հարաբերություններում եւ հարցերում, ու թե նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրողություններում։ Հետևաբար` այստեղ կա շատ ավելի հետաքրքիր մի հարց։ Իսկ ինչո՞ւ են Վովանն ու Լեքսուսը որոշել զբաղվել այդ հարցով՝ ռուսաստանյան հեռուստալսարանի աչքի առաջ։ Մի՞թե այդ լսարանի համար թեման այդքան պահանջված է, առավել եւս, երբ այս օրերին Ռուսաստանում ամենապահանջվածը բենզինն է։

Խիստ կասկածում եմ նաեւ, թե Վովանին ու Լեքսուսին հետաքրքիր է Ամենայն Հայոց կաթողիկոսի ճակատագիրը։ Եվ առհասարակ, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը իր արշավի «հիմքում» դնում է այն, թե Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգեւորականները իբրեւ թե «ԿԳԲ գործակալներ են» եւ գործում են իբրեւ թե ՀՀ անկախության դեմ, ապա գուցե շատ ավելի լավ կլինի, որ Ռուսաստանի մեդիատիրույթն ու այնտեղ գործող շոումենները նկատելի հեռու մնան այս թեմաներից։ Համենայնդեպս, ինչպես ցույց տվեց նաեւ նախընտրական գործընթացի նախադեպը, Ռուսաստանի գործողություններն այդ պարագայում ունենում են, մեղմ ասած, ավելի հակառակ էֆեկտ՝ ոչ թե խանգարելով, այլ օգնելով Նիկոլ Փաշինյանին։ Եթե իհարկե հենց այդ էֆեկտը չէ, որ ակնկալում են այդ քայլերի մշակները։

Իսկ Հայաստանի հանրության համար թերեւս շատ ավելի օգտակար, ու նաեւ խիստ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե օտարերկրյա շոուների, այլ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավում իրապես վտանգավոր ու խորքային արտաքին պահանջարկի դրսեւորումների վրա, որոնք կան, բայց արժանանում են քիչ ուշադրության՝ քանի դեռ սպառվողը շոուներն են։

Լուսանկարը՝ արխիվային

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սվետլանա Հարությունյան says:

    «Իսկ Հայաստանի հանրության համար…քանի դեռ սպառվողը շոուներն են։»
    Իմ մտածածը.
    Հայաստանի հանրությունյունը երբ չի ուտում-խմում, ապա շոպինգ է անում կամ շոու նայում: ‘Նորմալ կյանք’ են անում:
    Այլ կյանք է վարում Հայաստանի հայությունը: Քչաթիվ են, բայց զորեղ:

    Մենք վկա/մասնակից ենք պատմական մի պահի երբ հայության որպես այդպիսին, որպես ազգ լինելիությունը խարսխվում է միայն ու միայն ՀԱԵ-ու անխարխուլ մնալում: Այս բանը լավ գիտակցում են և Հայաստանի ներսում և սփյուռքը: ԱԺ-ում նախորդ շաբաթ սփյուռքահայության դեմ ընդունված բանաձևը ուներ նույն միտումը` խարխլել ՀԱԵ-ն:

    Հայաստանի հանրությունը առնվազն անտարբեր է Հայաստանում մզկիթներ, դպրոցներ, հատուկ ոստիկանություն… բացվելուն ազրբջանական ամեն համայնքի համար (պարտադիր պայման, ‘որ պատերազմ չլինի’’ երբ 300000-ը տեղավորվեն): Պարզ չէ՞ որ ՀԱԵ-ին պետք է անկյուն կանգեցվի, որպեսզի այլ հավատքը իր իրավունքները ծավալի: Քրիստոնյա-սիոնիստական աղանդներն էլ են գործ անում ՀՀ-ում ամրապնդվելու համար` ա) նպաստելով ՀԱԵ-ի թուլացմանը ՀՀ-ում(!) և բ) աշխուժացնելով ‘հակասեմիթական’ քարտը:

    Կա 2 անհերկելի ճշմարտություն.
    1. Ճիշտ է, որ Հայաստանի թշնամում է պետք անկարող, անունակ, անհեռատես [Վ.Հ.] ու փնթի գործող նիկոլականը: Վերջին, թարմ օրինակը. նույնիսկ բացահայտ խախտումները չօգնեցին մաքուր անկացնել իշխանազավթումը`կերտեցին պատմական էջ «3.996% լեգիտիմների» տիտղոսով:
    2. Ճիշտ է, որ կան Հայաստանում մտավորականներ, որոնք ձևակերպել են զորեղ ազգային ծրագիր: Ոչ պակաս զորեղ քան սիոնիզմն է: Ո՞ւր է այն:

  2. Լավատես says:

    Երբ ռուս ուկրաինական կռիվը սկսվեց, դիմակահանդեսն ամբողջ աշխարհում նույն օրը վերացավ, որից պարզ հետեւություն՝ պատերազմներն էլ, դիմակահանդեսներն էլ մի տեղից են հրահանգներ ստանում: Սրանից հետո խոսել պետությունների ու նրանց ղեկավարների սուբյեկտ լինելու մասին անիմաստ է: Ինչպես ասում են, տվեք ինձ հնարավորություն վերահսկելու երկրի փողերը, եւ ինձ համար այլեւս կարեւոր չէ, թե ով է այնտեղ գրում օրենքները:
    Այլասերված գլոբալիստների նպատակը նորմալ ավտոխտոն ու նորմալ քոչվոր ժողովուրդներին ճնշելն ու նվաստացնելն է, կոտրել նրանց մեջ ազգայինն ու բնական կենսակերպից զրկել, որ հետո հեշտությամբ մտցնեն թվային փողի տակ, որը դոլարից ավելի մոնոպոլիստ է եւ ստրկատիրական: Իսկ բարձրաստիճան մինյոնները հեշտ մանիպուլացվող նարցիսներ են, չի կարելի անսլուխ նարցիսին դիրիժոր նշանակել, նվագախումբն էլ վարի կտա, պետությունն էլ: Մեր հույսն ու ապավենը մեր ժողովուրդներն են ու նրա քաղաքակիրթ նվիրյալները, մենք ժողովուրդներով իրար պետք է օգնենք, համատեղ կենտրոնացված վերպետական կառույցներ ստեղծենք, մենք մեր փողն ու դատարանը, ուժային ու օրենսդիր վերպետական կառույցները պետք է ունենանք: Սովետի ժամանակ տարբեր երկրների ոչ գրանտակեր իսկական ազգային դիսիդենտներն իրար թիկունք էին կանգնում, մենք էլ մյուս ժողովուրդների հետ պետք է միավորվենք, որ նորմալ ապագա կառուցենք բոլոր ժողովուրդների համար, այլ ոչ թե այսօրվա այլասերվածների ապագան, ովքեր ոչ միայն փող են մոնոպոլիզացրել, այլեւ առաջ վազող տեխնոլոգիաները: ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել