Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց ընտանիքը շատ, ընդգծված ոչ թե պահպանողական, այլ նահապետական է. Ալեն Ղեւոնդյանը՝ Կարապետյանների ընտանիքի մասին

Մայիս 05,2026 09:00 Share

Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարապետյան Սամվելին անձամբ ես չեմ ճանաչում.

եղբորն եմ ճանաչում՝ Կարենին Կարապետյան:

Օրեր առաջ նայեցի Սամվելի զրույցներից մեկը Ալիկի հետ իրենց բիզնեսի, աշխատանքի մեկնարկի մասով:

Մի դրվագ տպավորվեց. «ձեռքով ասֆալտ էինք անում ՌԴ-ում, բահով, կատոկով, երբ մյուսները…. արձակուրդում էին»:

Այս փաստը ինձ վաղուց էր հայտնի. չեմ ասի ինչ հանգամանքի զորու, բայց, երբ ՀԽՍՀ Պոլիտեխնիկի տարիներին, «բոլոր» ուսանողները արձակուրդ էին գնում, նրանք ԽՍՀՄ տարբեր կետերում գնում էին արտագնա աշխատանքի:

Ոչ թե որ կարիքի մեջ էին, այլ որ արարելու, նոր միջոց հայթայթելու, ստեղծելու ցանկություն, կամք, որոշում ունեին: Իրենց ընտրությունն էր: Գործն ակնհայտորեն դժվար էր, բայց դե կամքն էլ կոտրվող չէր:

Ես որոշ դրվագների մասին կասեմ, որ միգուցե շատերի աչքից վրիպել ա. դրվագներ, որոնց մասին չի կարելի ուրանալ, անտեսել:

Իրենց ընտանիքը շատ, ընդգծված ոչ թե պահպանողական, այլ նահապետական է:

Լիբերալ վակխանալիայի և տոտալիտարիզմի պայմաններում նման պահպանողականությունն առաջին հերթին ինքնության արժեքների պահպանողականություն է:

Հավանաբար նկատել եք ավագների ներկայությամբ Նարեկը ձեռնպահ է լինում անգամ կարծիք հայտնելուց:

Դա ավագի նկատմամբ ժառանգված, բնատուր, արժեքային հարգանքի մասին է փաստում:

Սա ես խոսում եմ Կարապետյանների ընտանիքի զավակի մասին, ով ժառանգել է պապերի, հոր ու ընտանեկան արժեքները: Սա ես ասում եմ այն, ինչ դուք ինքներդ կարող եք տեսնել:

Վստահ եմ սա ընդամենը օրինակ է արժեքային ու վարքաբանական սուբորդինացիայի:

Ձեզանից շատերը սա ոնց կուզեն կհասկանան, իսկ ինձ, ասեմ՝ …. մեկ է ….)) ..դե երևի արդեն հասկացել եք ….

ռուսերեն չասեմ… ))

Մյուս կողմից՝ իմ ուսանողները փաստեն, որ …. խոսքինը ոչ թե առաջին հերթին իրավունք է, այլ՝ պատասխանատվություն մեծի ներկայությամբ որևէ բան ասելու ու դրա բեռը կրելու մասով:

Ակնհայտ է, իհարկե, որ նման արժեքաբանությունը ինձ դուր է գալիս: Սուբյեկտիվ է՞, օկ, մտածեք, կհասկանաք:

Իսկ սերունդների սուբորդինացիայի մասով անհատապես կարծիքս էն ա, որ ես իմ Հոր ներկայությամբ տարիներ առաջ կարծիք հայտնելու իրավունքը պետք է դեռ ՎԱՍՏԱԿԵԻ, ու դրա պատասխանատվությունը իմ ու Հորս նկատմամբ կրեի, հետևաբար, շատ երկար էի մտածելու կարծիք հայտնելու գայթակղության մասով:

Սա մոտավոր նույն վիճակն է:

Սամվելի հարցազրույցից մի կարևոր բան կարմիր գծով գնում էր.

մենք պոնտերով, ձևամոլությամբ, ձևապաշտությամբ, գումարային մրցակցության մեջ չենք մտնում, մենք հասունացել ենք շատ վաղուց, մեզ նման վիճակները շատ վաղուց հետաքրքիր չեն, մենք հայկական ընկալմամբ «նստել ենք», ոչ մեկին, ոչ մի բանի մասում ապացուցելու բան չունենք:

Սա կայացման կարևոր փուլ է, որ ՀՀ-ում՝ հատկապես իշխանական օլիգարխներին հասու չէ, այն օրիգարխներին, ովքեր… Մոնակոների մասով … բան չգրեմ՝ հակահիգիենիկ է, …. երբ միլիարդատերը ինքնահաստատվում են ավտոկայանատեղիներում աշխատող տարեց մարդկանց մասով …

Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է …

Էս ա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031