ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսկ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար…
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ հունիսին հարուցվեց քրեական գործ, իբր, ըստ ՔԿ–ի՝ Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
Նրա նկատմամբ սահմանվել էր վարչական հսկողություն խափանման միջոց։ Ղևոնդյանին արգելվել էր հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:
Կարդացեք նաև
Ու շուրջ երեք ամիս անց քննիչը «գլխի է ընկել», որ հանցակազմ չկա։
Իսկ այս ընթացքում լռեց Ալենի «ակադեմիական» ու համալսարանական գործընկերների մեծամասնությունը։
Ժամանակավոր լռեցին, մինչեւ նիկոլական իրավապահ համակարգը վաղ առավոտյան թակի իրենց դուռը…


















































