Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «Ենթադրենք, կամուրջը նորոգվեց, երկու կողմերը իրար ձեռք սեղմեցին, իսկ հետո, ի՞նչ է լինելու հետո: Սահմաններն ապաշրջափակվելո՞ւ են, թե՞ ոչ». «Հրապարակ»

Մայիս 06,2026 11:12 Share

ԵՄ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի փաստաթուղթ ստորագրվեց` հուշագրեր, համագործակցության հայտարարություններ: Ստորագրվեց նաեւ մեր պատմական Անիի հայտնի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքներ իրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրեցին հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից` Սերդար Քըլըչը:

Պատմաբան, Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, նկատում է.

«Այս հարցն իրականում պետք է այլ հարթությունների մեջ դիտարկենք: Դեռեւս 2010 թվականին ես ԱՄՆ այն ժամանակվա դեսպանին մի առաջարկ էի արել, որ գոնե միջնորդեն` Հայաստան այցելած զբոսաշրջիկները կարողանան Անիի տարածք անցնել` կամրջով: Ես այս մասին առաջին անգամ եմ խոսում: Դեսպանն ինձ պատասխանեց, որ շատ դժվար, գրեթե անհնարին բան եմ ցանկանում, քանի որ թուրքական կողմի հետ դժվար է այդ հարցի շուրջ բանակցելը: Եթե Թուրքիան ու Հայաստանը պաշտոնապես չունեն միջպետական հարաբերություններ, եթե դեռեւս դիվանագիտական կապեր չեն հաստատվել, եւ կա փակ սահման, որը Թուրքիայի կողմից առնվազն ոչ բարիդրացիական հարաբերությունների դրսեւորում է, ապա միջազգային ո՞ր օրենսդրական հենքի վրա են կողմերն ինչ-որ թղթի տակ ստորագրում, որպեսզի այն լինի լեգիտիմ: Այստեղ կան հարցեր:

Իսկ ի՞նչ չարեցին ՀՀ իշխանությունները, բաց թողնելով նման բացառիկ հնարավորությունը, որն ուղղակի ամոթալի է: Նույնիսկ չկարողացան բանակցել, որպեսզի հայ-թուրքական սահմաններն ապաշրջափակվեին: Սա շատ հարմար առիթ էր: Իշխանություններին դրա համար պետք է 2-ից հանած նշանակել: Սա պատմական հնարավորություն էր, որը հերթական անգամ բաց թողնվեց: Երեւանում երբեք այդպիսի ներկայանալի հավաք չի եղել, որ այդքան պետությունների ղեկավարներ գան: Այդքան ծախս է արվել` հարկատուներիս հաշվին, սակայն Հայաստանն արդյունքում որեւէ բան չստացավ: Դա է նիկոլական ուզուրպացված իշխանության դեմքը: Մի հատ կոնֆետի, խաղալիքի նման բան տվեցին` Անիի կամուրջ անվանումով, ինչը կարող է անգամ կյանքի էլ չկոչվել: Կամ, ենթադրենք, կամուրջը նորոգվեց, երկու կողմերը իրար ձեռք սեղմեցին, իսկ հետո, ի՞նչ է լինելու հետո: Սահմաններն ապաշրջափակվելո՞ւ են, թե՞ ոչ: Լավագույն դեպքում կասեն` գնացեք, Անին տեսեք, լաց եղեք, հետ եկեք, իսկ ռազմավարական առումով՝ զրո քայլ»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031