Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու կարևորությունը

Մայիս 06,2026 21:21 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ։

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության գործող ձևաչափերը փոխելու, բարեվարքության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու կարևորությունը։

Միաժամանակ, Պաշտպանը նախընտրական շրջանում առանձնահատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի բացառապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատի շրջանակում՝ բացառելով այնպիսի գործիքների կիրառումը, որոնք ընդգրկված չեն ՄԻՊ լիազորությունների համատեքստում։

Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031