Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի դիրքից. նախարարը՝ դպրոցական դասագրքերում բովանդակության փոփոխության մասին

Օգոստոս 28,2026 13:41 Share

Լրագրողը ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի ինչ-ինչ հայտարարություններից հետո ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի՞ պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում։

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ մեր պատմությունը մեր պատմությունն է, եւ այս իրողություններում մենք ոչ թե պետք է կրճատենք, ձեւափոխենք, այլ հակառակը՝ պետք է էլ ավելի մանրամասն եւ մանրակրկիտ ուսումնասիրենք: Մեր պատմությունը պետք է լավ իմանանք, իր բոլոր մանրամասներով, շերտերով վերլուծենք:

Այդ իմաստով կարծում եմ, որ որեւէ բովանդակության կրճատման մասին խոսելն ընդհանրապես իմաստազուրկ է: Մենք նաեւ հստակ հայտարարել ենք այն փուլից, երբ Հայոց պատմություն առարկայի անունը փոխեցինք Հայաստանի պատմության, որ պետք է առանձնահատուկ շեշտադրում անենք, թե ինչպես ենք մենք մեր պատմությանը նայում: Մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից»,- այսպես արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։

Ասուլիսն ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել