Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ անդամակցությունը մնում է անիրատեսական, սակայն Հայաստանը՝ լի վտանգներով՝ հարմար է ՌԴ-ին սադրելու համար». շվեյցարական «Դի վելթվոխե». «Ազգ»

Օգոստոս 28,2026 11:15 Share

Օգոստոսի 22-ին շվեյցարական «Դի վելթվոխե»-ում հեղինակ Ֆիլիպ Գութը վերնագրեց՝ «Սպառնո՞ւմ է Կովկասում երկրորդ Ուկրաինայի ճակատագիրը»: «Հայաստանը հզորների՝ մասնավորապես ԵՄ-ի քաղաքական շահերում խաղաքարտ է: Բրյուսելն անում է ամեն ինչ, որ գրավի ՌԴ-ի ավանդաբար դաշնակցին, հետ մղի ռուսական ազդեցությունը: Սա ըստ երեւույթին այնքան կարեւոր է ԵՄ-ի համար, որ աչք է փակում ԵՄ կողմնակից  վարչապետ Փաշինյանի՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ժողովրդավարական նորմերի կասեցման վրա: Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ԵՄ-ն սատարեց գործող վարչապետին, որ չի տատանվում ձերբակալել կամ տնային կալանքի ենթարկել մրցակիցներին՝ առանց դատավարության: Ճնշումներն ազդում են նաեւ Հայ եկեղեցու վրա», գրեց «Դի վելթվոխեն»: «Իրականում ակնկալելի էր, որ մարդու իրավունքների, խոսքի, կրոնի ազատության պաշտպանությամբ հպատրացող ԵՄ-ն հստակ դիրքորոշում կընդունի: Փաշինյանի կառավարությունը սեփական իշխանությունը պահելու համար ընդդիմության դեմ այսպես կոչված կեղծ(պսեւդո) իրավական քաղաքացիական պատերազմ է մղում: Բայց ԵՄ-ն լռում է: ԵՄ անդամակցությունը մնում է անիրատեսական, սակայն Հայաստանը՝ լի վտանգներով՝ հարմար է ՌԴ-ին սադրելու համար»: Շվեյցարական սույն աղբյուրը մեր ընթերցած միակ լրատվականն է, որի հեղինակը նման սուր տեսակետ է հրապարակում:

Քոչարյանի ձերբակալման մասին վերոհիշյալ լրատվամիջոցներից տարբեր կարծիք ներկայացրեց Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության՝ (CSI), ներկայացուցիչ Ջոյել Վելդքամփը՝ օգոստոսի 26-ին X հարթակում Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ հրավիրած առցանց հանդիպմանը, որի ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ ընդդիմության նկատմամբ շարունակվող հետապնդումներին, Տիգրանաշենի ռազմավարական դիրքին, ՀՀ-ին սպառանցող վտանգներին: Վելդքամփը ընդգծեց իր ներկայացրած կազմակերպության՝ արցախցիների վերադարձի հանձնառությանը հավատարմությունը եւ նկատել տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալմամբ Բաքվի բանտում պահվող Արցախի 3 նախագահների շարքը համալրվեց չորրորդով՝ Երեւանում:

Իրավապաշտպան Թեսսա Հոֆմանն էլ Վտանգված ազգերի կազմակերպության կայքում ձեւակերպեց իր մտահոգությունը՝«Կառավարության 5-ամյա ծրագրում ամբողջապես բացառվում է Արցախի, ԼՂ-ի նկատմամբ որեւէ պահանջ: Վարչապետ Փաշինյանը ՀՀ-ն վերածում է ավտորիտար պետության»: Հոֆմանը ծավալուն վերլուծականում ընդգծում է իրավապաշտպանների եւ քաղհասարակության քննադատությունն՝ ուղղված կառավարության ծրագրում ներմուծված «հոգեւոր անվտանգություն» անորոշ բառեզրով առաջնահերթությանը, որ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխմանը»՝ այն սահմանելով որպես ազգային անվտանգության հարց:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31